Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու ասում` ի՞նչ եղավ, սատանային բռնի՞ք, թե՞ չէ». Վանեցյան

287
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 15:50
«Իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու ասում` ի՞նչ եղավ, սատանային բռնի՞ք, թե՞ չէ». Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ իր աղմկահարույց հայտարարությանը՝ կապված Իջևանի ակցիաների հետ, ասաց. «Նիկոլ Փաշինյանը մի շատ լավ, չակերտավոր՝ լավ հատկություն ունի. նա իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հրապարակային տվել է ապօրինի հրամաններ՝ այդ թվում ԱԱԾ-ին: Երբ կառավարության նիստին ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին, գնա, գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է: Երբ հանձնարարում է, որ ԱԱԾ-ն գնա, սատանա բռնի ու լկտիաբար, իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու ասում՝ ի՞նչ եղավ, սատանային բռնի՞ք, թե՞ չէ... Սրանով նա նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը»: