Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հրանտ Բագրատյանը` քաղաքական և ռազմավարական թերացումների մասին

274
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 15:25
Հրանտ Բագրատյանը` քաղաքական և ռազմավարական թերացումների մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ, իր խոսքով, մի շարք քաղաքական և ռազմավարական թերացումների։ Ըստ նրա՝ պետք էր ընդունել Արցախի անկախությունը։ Բագրատյանը համարում է, որ քաղաքական հաջորդ սխալը հակառուսականությունն էր։ «Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ։ Քանի որ էս ռեգիոնում գնում է դեգլոբալիզացիա․ մենք կա՛մ ռուսների հետ պիտի լինենք կա՛մ թուրքերի։ Սա 1990 թվականը չի, հասկացե՛ք»,- հավելեց նա։ Ռազմավարական հաջորդ սխալը, ըստ Բագրատյանի, Իրանին նեղացնելն էր։ «Էնպես որ մենք ենք նեղացրել Իրանին, ոչ ոք չի նեղացրել»: Ստրատեգիական մյուս սխալը, Բագրատյանի խոսքով, Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր: Հաջորդը՝ Չինաստանին ապտակելը. «Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին։ Էն դեպքում, երբ Չինաստանն ասում էր՝ ընկերնե՛ր, ես հակաթուրքական պետություն եմ»։