Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր բանակի զինտեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է»․ Հրանտ Բագրատյան

228
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 14:50
«Մեր բանակի զինտեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է»․ Հրանտ Բագրատյան

«Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջախջախված է. սա ոչ թե պարտություն էր, այլ՝ ջախջախում»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Ես գաղտնիք չեմ ասում, ադրբեջանցիք հաշվում են, քանի որ իրանց տարածքում են մնացել թնդանոթները, զրահատեխնիկան և այլն»։ Բագրատյանն ասաց, թե իրեն կրկին ընդդիմախոսները կմեղադրեն տվյալներ հաղորդելու մեջ։