Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
865
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 15:15
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին: «Բացի այն, ինչ մենք ասել ենք երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, ոչինչ չեմ կարող ավելացնել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե այլ երկրներ, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման գործում: |
«Չարձագանքեցիք, երբ ԱՀ նախագահը հայտարարեց, որ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից». Տիգրան Աբրահամյան
10804:05«Պարզ չի՞, թե ինչու են Լենա Նազարյանին ասում, որ որոշակի պարբերականությամբ հարցազրույցներ տա». Ալեն Ղևոնդյան
11903:05«Ինչո՞ւ է Ռուսաստանը հովանավորում Ադրբեջանին ու կարմիր լույս վառում Թուրքիայի առաջ». Լևոն Շիրինյան
13602:05«Վազգեն Մանուկյանի տեքստերը վերաբերելի՞ են իրեն սատարող քաղաքական ուժերի գաղափարներին». Լևոն Բարսեղյան
16301:05«Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում». Կ. Վրթանեսյան
17600:30«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի». Վարդան Ղուկասյան
187Երեկ, 23:50