Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի թեզ է գծել, որը ես կանվանեմ սրիկայություն»․ Արթուր Վանեցյան

625
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 13:30
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի թեզ է գծել, որը ես կանվանեմ սրիկայություն»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի անժամկետ հացադուլ հայտարարելը որակեց ծայրահեղ քայլ։ Նրանց հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ երկիրը վտանգի մեջ է։ «Էս ամեն ինչի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, և էսօր մի հատ թազա թեզ ա գծել, որը ես կանվանեմ սրիկայություն։ Ասում ա՝ հանրությունը չողջունեց ընդդիմության պահանջն իմ հրաժարականի վերաբերյալ, դրա համար ես չեմ ուզում հրաժարական տալ»։

Հիշեցնենք՝ պատասխանելով ТАСС-ի հարցին՝ «Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել», Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»: