Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ.

Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում. ԱՆ

617
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 12:40
Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում. ԱՆ

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

  • Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն:
  • Բացօթյա տարածքներում կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
  • Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս՝խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը կամ լվացե՛ք ձեռքերն օճառով:
  • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը, անհնարինության դեպքում՝ մշակե՛ք 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով:
  • Սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը:
  • Սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
  • Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- նշված է հաղորդագրության մեջ: