Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է․ «Հրապարակ»

772
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 08:10
Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է․ «Հրապարակ»

Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Մեղրու մի կողմն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջևանի հետ սահման ունենք՝ 70 կիլոմետր։ Դա մեր Մեղրու գունդն էր պահում, հիմա մի հատ էլ 70 կմ արդեն Արցախի կողմից է ավելացել»,- ասաց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

Հիշեցնենք, որ հայ-իրանական սահմանը դեռ ռուս սահմանապահներն են պահում։ Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որպես 9-րդ կետ, մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։

Մանրամասնեորը՝ թերթի համարում: