Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պատվաստանյութը չի պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց․ Ռոսպոտրեբնադզոր

1152
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 00:15
Պատվաստանյութը չի պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց․ Ռոսպոտրեբնադզոր

Պատվաստանյութը չի պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց, սակայն կանխում է ծանր հիվանդությունն ու մահը, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
«Աշխարհում ոչ մի պատվաստանյութ չի պաշտպանում մարդուն՝ այն հարուցիչին հանդիպելուց, որի դեմ այն պայքարում է, և այդ հարուցիչի՝ օրգանիզմ ներթափանցումից։ Պատվաստանյութը չի պաշտպանում վարակվելուց, ներթափանցումից, հետևաբար՝ հիվանդության ցանկացած տեսակից»,- ասել է Պոպովան։
Նրա խոսքով՝ պատվաստանյութը հեռու է պահում հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից։ Պոպովան հստակեցրել է, որ պատվաստանյութը «սկաֆանդր չէ, այն արտաքին աշխարհից մեկուսացում չէ»: