«Վստահ եմ` հրամանատարը զինվորներին թողել ա դիրքերում ու իր կաշին փրկել». անհետ կորած զինվորի հայր
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, մի քանի օր է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում պետական կառույցների մոտ: Այսօր ակցիայի ժամանակ զինծառայողներից մեկի հայրը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր որդու հրամանատարի՝ Դավիթյան Լիպարիտի հետ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել՝ պարզելու համար, թե որտե՞ղ է իր որդին, սակայն ամեն անգամ ստացել է խուսափողական և իրար հակասող պատասխաններ. «Ես հինգ անգամ խոսել եմ այդ հրամանատարի հետ: Լիպարիտը տարբեր տեսակի հեքիաթներ է պատմում: Ես վստահ եմ՝ ինքը զինվորներին թողել ա դիրքերում, փախել ա: Որդիս Կողակ դիրքում էր: Եղել եմ Մարտունիում, երկար ժամանակ կանգնել եմ զորամասի դիմաց, մեզ ոչ մեկ չընդունեց: Զանգել եմ Լիպարիտին, ինքը մի օր մի բան ա ասում, մի օր՝ ուրիշ: Ես իր պատասխաններից հասակացա, որ ինքը, օգտվելով առիթից, որ զինվորները դիրքը պահում են, կաշին փրկել ա»,- ասաց անհետ կորած զինվորի հայրը: Նրա խոսքով՝ իրեն հայտնել են, որ որդին զոհված է, սական նրա մարմինը ոչ ոք չի տեսել: Այժմ նրա ծառայած դիրքը Ադրբեջանի վերահսկողության տակ է և հնարավորություն չկա տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու: Այժմ նա և ևս մեկ ծնող, ում որդին ծառայել է վերոնշյալ հրամանատարի մոտ, պահանջում են, որ ՊՆ հրավիրեն հրամանատարին, որ վերջինը հստակ պարզաբանում տա՝ ի՞նչ է եղել իրականում և որտե՞ղ են իրենց երեխաները: |
«Սա Երևանը «Իրևան» կդարձնի, միայն թե վարչապետի աթոռին մնա». Գագիկ Համբարյան
3522:55ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում
8721:15Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
9521:00«Նոր օր է սկսվել Ամերիկայում»․ Բայդեն
15820:40«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան
10620:30«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան
8920:25