Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը». Արման Աբովյան

374
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 23:55
«Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը և իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։
Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա«չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի մասին պատմելն ավելորդ է․ բոլորս լավ գիտենք, թե ինչպես այս անձնավորությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր, որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ, անհավատ, անհայրենիք, անսեռ և անհոգի ինչ-որ բիոզանգված։
Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքն ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակության մեջ։
Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան, որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։
Կարող եմ վստահ ասել միայն մի բան։
Չի ստացվի, վստահ ասում եմ, չի ստացվի, քանզի այն բուրգի գլխին, որն ուղղակի ոչնչացրեց երկիրը, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է»։