Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբապաստարաններ են կառուցվել

405
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 23:00
Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբապաստարաններ են կառուցվել

ՀՀ Տավուշի մարզպետարանից հայտնում են. «Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի:

Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, որոնք իրենց կարևոր մասնակցությունն են ցուցաբերել այս կարևորագույն նախագծերին:
Դու նույնպես կարող ես օգնել թաքստոցների կառուցմանը՝ հանգանակություն կատարելով այստեղ»: