Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 24 հունվարի, 2021 թ.

ԱՀ նախագահը հանդիպել է Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների հետ

396
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 19:10
ԱՀ նախագահը հանդիպել է Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարգելի ՛ հայրենակիցներ
Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ անցկացրել:
Իմ խոսքում ընդգծել եմ, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին: Իսկ վարչակազմի ղեկավարին հանձնարարական եմ տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով»: