Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արցախի կառավարությունն արձագանքել է լուրերին, թե ադրբեջանցիները մոտենում են Բերդաշենի սահմաններին

464
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 18:55
Արցախի կառավարությունն արձագանքել է լուրերին, թե ադրբեջանցիները մոտենում են Բերդաշենի սահմաններին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»։