Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 485 և մահվան 24 նոր դեպք

472
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 11:05
Կորոնավիրուսով վարակման 485 և մահվան 24 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ը՝ առողջացած, 1976-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է»: