Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ԱԺ-ն պիտի լրամշակի նոր ԸՕ ու վարչապետի հետ ինքնալուծարվի». Արմեն Մովսիսյան

467
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 20:00
«ԱԺ-ն պիտի լրամշակի նոր ԸՕ ու վարչապետի հետ ինքնալուծարվի». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրում հանդարտության հաստատման համար, իմ կարծիքով, ԱԺ պիտի արագ լրամշակի նոր ԸՕ ու վարչապետի հետ ինքնալուծարվեն, ինչո՞ւ իրենք նույնպես, որովհետև դա մի մարդու անունով ձևավորված խորհրդարանային մեծամասնություն է, որի նկատմամբ վստահության մանդատը նույնպես վերահաստատելու կարիք ունի։ Եթե իշխող ֆրակցիան չունենա այդ քաջությունը վստահության վերահաստատման, ես չեմ պատկերացնում երկրի համաձայնության սկզբունքը։ Հրապարակներում ոմանք կշարունակեն իրենց բողոքը կամ բողոք կոչվածը, պատերազմի հետևանքով փոխված տրամադրություններն ու փոխված իրականությունը «մեղավոր եմ» ասվածից այն կողմ, նոր մանդատի գնալու քայլով չհաստատված։ Հա, ընդ որում ներկա իշխանության կողմից ակնկալում եմ ընտրությունների արդար անցկացումը։ Սա է մեր հանդարտություն ունենալու իմ տեսակետը։ Զոմբիներին երեսիս չթռնեք, ոչ սև եմ, ոչ սպիտակ, ես հայ եմ»։