Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Արցախը Ռուսաստանի մաս դարձնելով երբևէ որևէ բան հետ չի բերվելու». Հովսեփ Խուրշուդյան

506
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 19:15
«Արցախը Ռուսաստանի մաս դարձնելով երբևէ որևէ բան հետ չի բերվելու». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Արցախի անկախության ճանաչումը միայն ավելացնելու է նրա անվտանգությունը և այդ անվտանգության միջազգային իրավական երաշխիքները։ Դա վաղ թե ուշ բերելու է նաև Հադրութի վերադարձին, որը տրամաբանորեն հետևում է դրան՝ որպես հումանիտար ճգնաժամի հաղթահարման և փախստականների վերադարձի միակ ճանապարհ։

Արցախը Ռուսաստանի մաս դարձնելով երբևէ որևէ բան հետ չի բերվելու․ Կրեմլը հիմա Ադրբեջանին իրենով անելու խնդիր ունի, այլ ոչ թե Արցախի պատճառով Բաքվի հետ հարաբերություններն էլ ավելի վատացնելու։ Արցախի, որին (թեև ուշացումով և մեծ վերապահումներով) արդեն «փրկել է» և որին համարում է իրենից կատարելապես կախյալ։

Իրեն մի կարևոր խնդիր կա դեռ լուծելու՝ ապահովել փախստական արցախցիների ետ վերադարձը, որպեսզի կարողանա լեգիտիմացնել իր խարխուլ խաղաղապահ մանդատը, բայց դա իր մոտ չի ստացվում, քանի որ արցախցիների մեծ մասը որևէ իրական երաշխիք չեն տեսնում, որ իրենց անվտանգությունը կերաշխավորվի այդ 2000 խաղաղապահով և, առավելևս՝ Արցախի նման սահմաններով։

Մեկ այլ խնդիր էլ՝ Հայաստանի ինքնիշխանության վերջ դնելն է ու Մոսկվայից կատարյալ կախվածության մեջ մտցնելու, որպեսզի երբ որ սկսի հայկական շահերի հաշվին Բաքվին զիջումներ անել (նույն Արցախի կարգավիճակի հարցում, օրինակ, ՄԱԿ ԱԽ-ում քվեարկելիս), ապա Հայաստանը դուրս չգա ՀԱՊԿ-ից և իր բազան էլ ամերիկյան բազայով չփոխարինի։ Իսկ դրա համար իրեն Երևանում խամաճիկային իշխանություն է պետք, ավելի կոնկրետ՝ գուբերնատոր, ինչը պետք է թույլ չտանք»։