Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

«Իշխանության հղփացած ներկայացուցիչները ձկնորսի համազգեստներով սելֆի էին անում ու գրում՝ «Աղդամն իմ հայրենիքն է»». Կարպիս Փաշոյան

342
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 18:30
«Իշխանության հղփացած ներկայացուցիչները ձկնորսի համազգեստներով սելֆի էին անում ու գրում՝ «Աղդամն իմ հայրենիքն է»». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1993թ. Աղդամի գրավումը Հայաստանի պատմության վերջին հարյուրամյակների ամենախոշոր ռազմական գործողություններից մեկն էր, իսկ 2020թ. այն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։ Ի դեպ, հենց վերջերս անկիրթ ու տգետ, կառավարական բարիքներից հարբած ու հղփացած իշխանության ներկայացուցիչները ձկնորսի համազգեստներով սելֆի էին անում քաղաքի ավերակների հետ ու վրան գրում՝ «Աղդամն իմ հայրենիքն է»։ Իհարկե, ենթատեքստում նրանք ծաղրում ու հեգնում էին Սերժ Սարգսյանին, որը տարիներ առաջ հակառակ միտքն էր արտահայտել։

Իսկ այսօր ադրբեջանցի զինվորները ծաղրում էին իրենց տները թողնող Վազգենաշենի հայ գյուղացիներին։

Սիրողական լուսանկարը՝ 2016թ.»: