Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել համաձայնագրի կնքման գործում». Պուտին

1260
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 18:15
«Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել համաձայնագրի կնքման գործում». Պուտին

ԼՂ վերաբերյալ համաձայնագրի ժամանակ ՌԴ-ը կատարել է միայն միջնորդի դեր, այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Россия 1-ի եթերում: «Ռուսաստանը միայն միջնորդ է հանդիսացել, և փաստաթղթի համաձայն՝ պարտավորություններ ստանձնել կողմերի խաղաղ տարանջատման համար, ինչը և մենք հիմա անում ենք»,- նշել է ՌԴ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները հանդիսանում են երեք կողմերը՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: «Ինչ վերաբերում է տեքստին, այն կատարել ենք երեքով՝ ես, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ըստ էության, այն երկու կողմերի միջև համաձայնություն էր»,- հավելել է Պուտինը: