Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Պետք է ձևավորվի ռազմական տրիբունալ ու պատերազմի վերաբերյալ խնդիրները հետաքննող հանձնաժողով». Դ. Մալխասյան

299
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 17:40
«Պետք է ձևավորվի ռազմական տրիբունալ ու պատերազմի վերաբերյալ խնդիրները հետաքննող հանձնաժողով». Դ. Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնցում, սահմանադրական ճանապարհով նոր իշխանություններ ձևավորելու ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզներից է՝ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում Նիկոլը հրաժարական է տալիս, գործող խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ՝ ձևավորվում է նոր կառավարություն, որի նպատակը պետք է լինի կայունացնել իրավիճակը երկրում ու նախապատրաստել նոր ընտրություններ՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում։

Պետք է ձևավորվի նաև ռազմական տրիբունալ ու պատերազմի վերաբերյալ խնդիրները հետաքննող հանձնաժողով, որոնք պետք է հստակ պատասխաններ տան բոլոր հարցերին»։