«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Վազգենաշեն գյուղի բնակիչներն են, որոնք չեն հասցրել լքել իրենց գյուղը, այն գյուղը, որը Փաշինյանի թեթև ձեռքով ու Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին: Այս մարդիկ լքում են իրենց հայրենի տունը ադրբեջանցի զինվորականների ներկայությամբ, նրանց հրճվանքի ներքո: Մի հատ խնդրում եմ պատկերացրեք, էլի, իրենց վիճակը, սուս ու փուս, վախները սրտներում, ահաբեկված... Թշնամու զորքն էլ հրճվում է կողքները կանգնած։ Տեսնես այս և այլ հանձնված գյուղ ու քաղաքներում Արայիկ Հարությունյանին որքա՞ն ձայն էին տվել այս և այլ արցախցիները, որոնք այսօր մնացել են անտուն ու անապագա: Որտե՞ղ է, տեսնես, հիմա իրենց ընտրած Արայիկը։ Այ հա, մտահոգ դեմքով Նիկոլի հետ դեռ քննարկումներ է անում, նա էլ ասում է՝ «բա, չիմացա՞ր, Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, մի հատ հլը նայի»: Արայիկն էլ, թէ՝ «ես էլ, էլի «Արցախի հերոս» կոչում տվեցի, տեսնենք՝ ինչ ա լինում»...»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54