Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մեր առաջ ծառացած մարտահրավերներին անհնար է դիմակայել էս վիճակում». Սուրեն Սահակյան

457
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 03:05
«Մեր առաջ ծառացած մարտահրավերներին անհնար է դիմակայել էս վիճակում». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենավատ երազում էլ անհնար էր պատկերացնել հանրության մեջ պառակտվածության էս աստիճանը։ Մի կողմից դա կարող ա բացատրվել պարտության ու ողբերգության աստիճանով, բայց դա ոչ մի կերպ չի բխում ժողովրդի շահից։ Մեր ուժերի նկատմամբ հավատի, մեկս մյուսի նկատմամբ վստահության պակասը մեզ շատ երկար ժամանակ խանգարելու ա զարգացման ճանապարհը բռնել։ Մեր առաջ ծառացած մարտահրավերներին անհնար ա դիմակայել էս վիճակում։ Առաջին աշխարհամարտում պարտությունը, հիասթափությունը, նվաստացումը Գերմանիայում Հիտլեր ծնեց։ Փոքր մասշտաբներով ես էստեղ էլ եմ նույն վիճակը տեսնում։ Մենք ինքներս մեզ ենք վնասում։ Ես դեռ չեմ պատկերացնում մեր բոլորի համերաշխության կետը։ Բայց այն պետք է։

Շատերն էս գրառումը կկարդան՝ սպասելով, թե վերջում մեծ ու փոքր «քաղաքական» բևեռներից որին ենք այո ասում, որին՝ ոչ։ Գրածս դրանից դուրս ա։ Նրանք ու մենք, բոլորս անցողիկ ենք։ Պետք ա մտածենք ապագայի մասին։ Ի՞նչ Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին։ Փոխադարձ հարգանք ա պետք ու երկխոսություն, ներառողականություն, ոչ թե բացառում։ Ցավը, հիասթափությունը բոլորինս ա ու առանձին-առանձին շատ դժվար ա դիմանալ դրան։ Միասին հեշտ կհաղթահարենք»։