Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Ռուսաստանի վրա մատ թափ տվող և ԱՄՆ-ի վրա մունաթ եկող հայտնի պարոնը էս պարզ բաները այդպես էլ հաշվի չառավ». Կարպիս Փաշոյան

341
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 15:55
«Ռուսաստանի վրա մատ թափ տվող և ԱՄՆ-ի վրա մունաթ եկող հայտնի պարոնը էս պարզ բաները այդպես էլ հաշվի չառավ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մի առիթով ասել է․ «Берите столько суверенитета, сколько сможете проглотить». Սա իհարկե աքսիոմատիկ ճշմարտություն է, որը պետք է ելակետային նշանակություն ունենար հետխորհրդային տարածքի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ցավոք սրտի, ինքնիշխանություն եզրույթը հայկական իրականությունում ձևախեղված ընկալում ունի։ Շատերին թվում է, թե դա ինչ-որ գեղեցիկ խաղալիք է, որը պահվում է Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Վերջինս էլ էր այդպես կարծում և անցած երկու տարիներին այն համոզմունքն ուներ, թե ինքնիշխան բառի անընդհատ ու բարձր արտասանությունը Հայաստանին իսկապես ինքնիշխան է դարձնում։
Այդպես չի լինում, ինքնիշխանությունը սահմանային երևույթ է, անընդհատ փոփոխվող, տատանվող ու մանևրող, այն ինչ-որ մի բանի միաժամանակյա հավասարակշռվածությունն ու կոմպրոմիսն է մեկ այլ բանի նկատմամբ։
Իրական քաղաքականության մեջ, հողի վրա ինքնիշխանությունը կոնկրետ սահմանում չի կարող ունենալ, այն արտացոլանքն է պետության հնարավորությունների, ռեսուրսների, կայունության և մտքի։
Ցավոք սրտի, Ռուսաստանի վրա մատ թափ տվող և ԱՄՆ-ի վրա մունաթ եկող հայտնի պարոնը էս պարզ բաները այդպես էլ հաշվի չառավ»։