Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Պարգև սրբազանի վիրահատությունը հաջող է անցել

287
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 15:40
Պարգև սրբազանի վիրահատությունը հաջող է անցել

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

«Ֆեյսբուք»-ում ԱՄՆ հայոց արևմտյան թեմի էջի գրառման մեջ նաև նշված է. «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»։