Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Թուրքը դավաճան չունի. նրա պատմությունը զուրկ է դավաճաններից». Արմեն Երանոսյան

534
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 01:25
«Թուրքը դավաճան չունի. նրա պատմությունը զուրկ է դավաճաններից». Արմեն Երանոսյան

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ Արմեն Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է թուրքը. չես ճանաչում թշնամուն, արդեն պարտված ես։ Ես շատ եմ ուսումնասիրել թուրք ազգի պատմությունը, նրա հոգեբանությունը, այդ ազգի կառուցվածքը, նրա շարժող ուժը, ազգային դավանանքը։ Շատ բան թուրքերը ոչ թե ունեին, այլ կառուցեցին իրենց թշնամիների թերությունը վերլուծելով։ Ահա տեսեք՝ թուրքը դավաճան չունի։ Նրա պատմությունը զուրկ է դավաճաններից։ Ֆենոմենալ է, չէ՞։ Բայց ֆենոմենալ ոչինչ չկա։ Նրանք դավաճանի գլուխը կտրում են, անմիջապես, գիտեք՝ ինչո՞ւ, որպեսզի երբեք չխոսա նրա լեզուն։ Որովհետև յուրաքանչյուր դավաճան իր արդարացումն ունի։ Իսկ թուրքը չի ասում դավաճանեց սուլթանին կամ վալիին, նա ասում է՝ դավաճանեց թրքությանը, և կտրված գլխի լեզուն այլևս թրքությունն արատավորող ոչ մի արդարացում չի կարող բերել։ Թուրքն ունի թշնամի, մեր առումով դա հայն է։ Նա անշեղորեն գնում է հայի ոչնչացմանը։ Թուրքը խելք չունի, նա ունի բնազդ՝ ավելի զորեղ քան խելքը, թուրքն ունի հզոր գայլի հոտառություն, նա թշնամուն ոչնչացնելու համար օգտագործում է ամեն թույլատրելի և անթույլատրելի միջոց, որովհետև նա որսի գնացող գայլի պես բնազդով ասում է՝ թշնամի է, չպետք է ապրի։ Եվ հոտառությամբ զգում է, որ երբ իրեն մեղադրեն, ինքը թշնամուց վերցրածի մի մասը կտա մեղադրողին և նրանք կմոռանան իր կողմից հոշոտված թշնամուն։ Մինչև կհզորանա և այս անգամ կհոշոտի մեղադրողին։ Թուրքը գայլի նման երկար կարող է լիզել իր պարտության վերքը, ապաքինել՝ սպասելով մինչ իրեն հաղթող թշնամին իր գոռոզության մեջ կհասնի հիմարության և կպարծենա իր առանձնահատուկ լինելով։ Այդպես եղավ և հույների և հայերի դեպքում։ Մինչ վիրավոր թուրքը լիզում էր իր վերքը, հայն ու հույնն իրենց հաղթությունն սկսեցին վերագրել անհատին և իրենց մշակույթին։ Իսկ այդ ժամ թուրքը պարտությունը վերագրեց իր բանակին և պետությանը։ Ու վերազինելով բանակն ու պետությունը սովածի գազանությամբ ժանիքներով փշրեց իր թշնամու և անհատին և մշակույթը։ Թուրքը լավ գիտի, որ անհատները մեռնում են, բանակներն ապրում, մշակույթը ծառայում է, եթե պետություն կա։ Իսկ եթե պետությունը թուրքինն է, ապա նրանում գտնվող ցանկացած մշակույթ կծառայի թուրքին:

Թուրքն սպասում է, նա սպասում է, որ տեսնի ինչով է պարծենում իր թշնամին: Անհատներո՞վ. նա ամեն միջոցով պատերազմի նման արատավորում է և այդ անհատներին և նրանց նմաններին։ Մշակույթո՞վ. թուրքն ասում է՝ ինչո՞ւ կռվել մշակույթի դեմ, քանդել և սրբել հետքն այդ մշակույթի։ Թողնել միայն թանգարանային նմուշ և միայն այն դեպքում, եթե այդ թանգարանները Թուրքիայում են»։