Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

«Հոգեվարքի վերջին տարիներն ապրող «Երրորդ Հանրապետութիւնը» բացարձակ սնանկ չպետութիւն է». Ալեքսանդր Քանանյան

326
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 11:15
«Հոգեվարքի վերջին տարիներն ապրող «Երրորդ Հանրապետութիւնը» բացարձակ սնանկ չպետութիւն է». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամէնը արձանագրենք․ մեկ դաւադիր ստորագրութեամբ 5 000 քկմ յանձնած կառավարութիւնը, Արցախի տեղական՝ այժմ արդէն ռուսաստանահպատակ վարչակազմը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ ՈՉ ՄԻ ԱՒԳՆՈՒԹԻՒՆ չեն ցուցաբերել քառորդ դար այդտեղ հաստատուած բնակչութեանը՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիներին։ Կառավարութիւնը չի ապահովել գոյքը տարհանելու համար ոչ մի տրանսպորտային միջոց, ոչ էլ ժամանակաւոր կացարան։ Չի ձեռնարկուել ՀՀ յարակից մարզերից եկած թալանիչներին սանձելու ոչ մի ջանք․․․ Դիրքապահ տղաները հասնելով տուն այն իսպառ թալանուած էին գտնում՝ մինչեւ իսկ տանիքի թիթեղները․․․ Բոլորդ՝ կատարեալ ԱՆԱՍՈՒՆ էք․․․ Հասկանալի է, որ այժմ միայն ձեր անարժէք կեանքիկի համար էք դողում․․․

Հոգեվարքի վերջին տարիներն ապրող «Երրորդ Հանրապետութիւնը» բացարձակ սնանկ չպետութիւն է․․․ Իսկ ուզո՞ւմ էք իմանալ՝ ո՞րն էր նրա մեռելածին լինելու պատճառը․․․ Ասեմ՝ երկդիմի ու փոքրոգի կեղծիրապաշտութիւն․․․ Արցախի դաւադիր ու հակասահմանադիր աւտարումը եւ գոյաբանական մարտահրաւէրները ջայլամի պէս անտեսելու եւ «նաղդով» ամէն ինչ լափելու մոլուցքը․․․ Եւ մի բան եւս՝ անասելի, անսահման ու անպարփակ տգիտապաշտութիւնը․․․ Որչափ տգէտ ու լկտի՝ այնչափ «յաջողակ»»: