Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ն Հայաստանին #COVID_19-ի պատվաստանյութի օրինակներ է տվել. ԱՆ

616
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 19:50
ՌԴ-ն Հայաստանին #COVID_19-ի պատվաստանյութի օրինակներ է տվել. ԱՆ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման արարողությունը:

Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ Հայաստանին աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվել են պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքեր, այդ թվում՝ ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ: «Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք ռուս գործընկերների հերթական կարևոր օգնությունը: Մեզ է նվիրաբերվել մեկ այլ շարժական ախտորոշիչ և բուժման համակարգ, որը կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»:

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Հայաստանին նվեր են բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ, որոնք ՌԴ առողջապահության նախարարը փոխանցել է իր հայ գործընկերոջը: