Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր հայտարարվեց

276
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 16:50
Հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր հայտարարվեց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ վաղը հայտարարվում է հիշատակի օր:

«Ամեն մեկդ Եռաբլուրում լինի, եկեղեցում լինի, կանգնենք մեր նահատակների հարազատների կողքին, որովհետև նրանք մենակ չեն, բոլորդ նրանց կողքին եք»,- ասաց նա:

Մանուկյանը հայտնեց, որ վաղը հանրահավաք չի լինելու, իսկ առաջիկա իրենց պլանների մասին ընթացքում կհայտնեն: