Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն

194
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 10:10
Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: