Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

«Նախկինների վերադարձի թեզը ներկաների ստեղծած վահանն է». Զառա Հովհաննիսյան

334
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 05:10
«Նախկինների վերադարձի թեզը ներկաների ստեղծած վահանն է». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ լրագրողներին մեկ-մեկ գնալ, հարցնել, թե նախկիններից ով է ուզում իշխանության գալ։ Խորապես համոզված եմ, որ նախկինների վերադարձի թեզը ներկաների ստեղծած վահանն է, որի տակ իրենք փորձում են պահպանել արդեն գոյություն չունեցող իրենց իշխանությունը։
Ուստի, մեկ-մեկ հարցրեք, թե նրանցից ով է ուզում իշխանության գալ, հատկապես, որ զուտ հոգեբանորեն, անպատկերացնելի է նորից ղեկավար դառնալ մի երկրում, որն ավերակների են վերածել։
Որքան տեսել եմ դեռևս Վանեցյանն է հայտարարել, որ պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե այլք կան, նշեք, չեմ հանդիպել նման պատրաստակամության։ Իսկ Վանեցյանը հեղափոխության նախարար է, հեղափոխությունից հետո է դարձել հայտնի, նրան նախկին անվանել անհնար է»: