Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Իշխանությունները ԿԳՄՍ նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են․ «Ժողովուրդ»

190
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 09:30
Իշխանությունները ԿԳՄՍ նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են:

Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաև դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: