Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Իմ քայլը» կմասնակցի ռազմական դրությունը չեղարկելու հարցով ԱԺ նիստին. որոշումը կայացված է․ «Ժողովուրդ»

169
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 09:10
«Իմ քայլը» կմասնակցի ռազմական դրությունը չեղարկելու հարցով ԱԺ նիստին. որոշումը կայացված է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ և մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։

Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:

«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի՝ շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: