Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.

«Իմ պաշտոնավարման ժամանակ Նախիջևանի ուղղությամբ 1 մետր անգամ հետ չենք եկել»․ Արտակ Դավթյան

270
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 01:30
«Իմ պաշտոնավարման ժամանակ Նախիջևանի ուղղությամբ 1 մետր անգամ հետ չենք եկել»․ Արտակ Դավթյան

ԳՇ նախկին պետ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտակ Դավթյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ պատերազմն իրենց համար կանխատեսելի էր:

«Ադրբեջանը մանավանդ վերջին մի քանի տարիներում նպատակաուղղված պատրաստվում էր մարտական գործողությունների վերսկսմանը և, բնական է, մեր Զինված ուժերը նույնպես պատրաստվում էին մարտական գործողությունների»,- ասել է Դավթյանը:

Անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, թե դեռևս դեռևս 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում հայկական կողմը զիջել է բավական մեծ տարածություն, Դավթյանն ասել է. «Միայն ասելով չի, միանգամից էդ դեպքում ես էլ հարց տամ. էդ 6 կիլոմետրը ինքը ինչո՞ւ որոշում չկայացրեց, որ մենք գնանք առաջ: Ես չգիտեմ՝ որտեղից է ինքն այդ թվերը վերցնում, որ ասում է: Իմ պաշտոնավարման ժամանակ մենք Նախիջևանի ուղղությամբ որևէ հենակետ, դիրք 1 մետր անգամ հետ չենք եկել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իմ պաշտոնավարման ժամանակ Նախիջևանի ուղղությամբ 1 մետր անգամ հետ չենք եկել»․ Արտակ Դավթյան