Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Ռուս խաղաղապահների տեղափոխումը Ղարաբաղ ավարտվել է

271
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 20:50
Ռուս խաղաղապահների տեղափոխումը Ղարաբաղ ավարտվել է

ՌԴ-ն ավարտել է խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխումը Ղարաբաղ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի շուրջ նիստի ժամանակ:

«Պարոն գերագույն գլխավոր հրամանատար, համաձայն Ձեր հրամանի՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխումն ավարտվել է Լեռնային Ղարաբաղում և սկսվել է առաջադրված խնդիրների իրականացումը»,- զեկուցել է Շոյգուն: