Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

«Ցանկացած գնով իշխանությունը պահելը պատիվ չի բերում». Վարդան Հարությունյան

289
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 18:40
«Ցանկացած գնով իշխանությունը պահելը պատիվ չի բերում». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ պետք է անի Փաշինյանը․
Ցանկացած գնով իշխանությունը պահելը և իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։ Վերջին հաշվով նա 2018-ի Նիկոլն է։ Պետք է կարողանա այդ Նիկոլին գնահատել։ Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլին։ Պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը։ Բավական է, 2․5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի մարդկանց։
Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու, բայց պատասխանատվության իր չափը գիտակցելով խնդրում է տալ իրեն 5 ամիս, 6 ամիս, 9 ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պետք է լինելու ընտրությունների և կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման և ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։
Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում և իրավական։
Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն։ Ամեն ինչ պետք է լինի ընտրությունների միջոցով։ Սեղանին մեր երեխաների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի»: