Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նախագահի հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

337
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 14:35
Նախագահի հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում: