«Նախիջևանում թուրքական խոշոր հարվածային խմբավորում է տեղակայված». Կոտենոկ
Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում գրում է․ «Ահա մի փոքր տեղեկատվություն Բորիս Ռոժինից՝ Colonel Cassad-ի գնդապետից, ով, ավաղ, աթեիստ է, բայց, այնուամենայնիվ. «Պարզվում է Նախիջևանում, ԽՍՀՄ-ի տարիներին, որպես կայսերական ժառանգություն, եղել է 249 քրիստոնեական եկեղեցի։ Ընդ որում՝ մի մասը գործել է, իսկ Ադրբեջանի օրոք դրանց թիվը հասել է 0-ի: Նեոօսմանիզմից և պանթյուրքիզմից այլ բան ակնկալել պետք չէ, այնպես որ Ղարաբաղով այդ պատմությունը չի ավարտվի»,- կարծում է Ռոժինը: Իմ կողմից ավելացնեմ, որ Նախիջևանում այսօր տեղակայված է թուրքական խոշոր հարվածային խմբավորում՝ Հայաստանի տարածք ներխուժելու, Հայաստանի Սյունիքի մարզի օկուպացմամբ Ադրբեջան միջանցք «կտրելու» և Գյումրիի 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումների պատասխան գործողությունները խափանելու նպատակով՝ ռազմական գործողություններին Ռուսաստանի միջամտության դեպքում։ Սցենարները Թուրքիայի Գլխավոր շտաբում գրված էին դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։ Ի դեպ, այդ նույն ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, նախատեսում են թուրքական խմբավորմանն օգնություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից»։ |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00