Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

202
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 13:35
Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։ Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։