Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Պատմությունը նրանց մասին է, ովքեր զորամասից շտապել են առաջնագիծ

278
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 00:25
Պատմությունը նրանց մասին է, ովքեր զորամասից շտապել են առաջնագիծ

Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է․ «ԱՌԱՋՆԱԳԾԻ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Լուսանկարում երեք ընկերներ են՝ Արսենը, Լևոնն ու Կարենը։ Պատմությունը նրանց մասին է, ովքեր զորամասից շտապել են առաջնագիծ հենց այն պահին, երբ թշնամին կրակե օղակի մեջ է առել Արցախը։ Պայթած արկից ստանալով ծանր բեկորային վնասվածքներ՝ Լևոնն ու Արսենը չեն կարողացել այլևս տեղաշարժվել, զինվորները շտապել են նրանց առաջին բուժօգնություն ցույց տալու։ Կարենը, հաշվի չառնելով վնասված ոտքերի ու աչքի ցավերը՝ արագորեն մարտի դաշտից դուրս է բերել վիրավոր նորակոչիկ զինծառայողներին այնքան ժամանակ, մինչև ոտքերն այլևս չեն շարժվել։
Ընկերները բախտի բերմամբ հայտնվել են նույն բժշկական կենտրոնում՝ «Շենգավիթ» ԲԿ֊ում։ Լուսանկարներում նրանց բուժող բժիշկներն են՝ թիկունքի սպիտակ մարտիկները. վնասվածքաբան֊օրթոպեդներ Արտաշես Գևորգյանը, Հարութ Շախուլյանը։ Վիրավորվելուց հետո անցել է գրեթե մեկ ամիս։ Այսօր տղաները ժպիտով են հիշում ու պատմում իրենց քաջագործությունների, մարտական ընկերների սխրանքների մասին»։