Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

ԶՈՒ-ի վրա ողջ կեղտը թափելը կառավարության ուղիղ հրահանգով է իրականացվում․ «Իրատես»

164
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 08:45
ԶՈՒ-ի վրա ողջ կեղտը թափելը կառավարության ուղիղ հրահանգով է իրականացվում․ «Իրատես»

Ասում են, թե իշխանության ներսում անգամ այս խառը օրերին կան մարդիկ, որ փորձում են սեփական նկրտումներն առաջ մղել։ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու երազանքն իրագործելու շեմին է և այս հարցում աջակիցների պակաս չունի։ Այս օրերին նրա հետ բանակը վարկաբեկելու ակտիվ գործին է լծվել նաև Արման Բաբաջանյանը, որն էլ իր սեփական հավակնություններն ունի։

Ասում են, թե զինված ուժերի վրա ողջ կեղտը թափելը, իրավիճակի միակ մեղավոր կարգելն անձամբ կառավարության հովանավորությամբ ու հրահանգով է իրականացվում։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը ճիշտ կաներ ընդհանրապես լռեր, իսկ եթե այդքան մեծ է խոսելու ցանկությունը, թող նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանի՝ «Իրատես»-ում հրապարակված փաստերին պատասխանի, ու վերջապես ասի, թե Գյումրիում ինչո՞ւ են իրեն կնքել «հրեշ Անդո» մականունով...:

Մանրամասները՝ թերթի համարում: