Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

«Տենց լավ չի, երեխաներին էլ ուղարկեիք բունկեր, թող քարտեզների հետ խաղային». Կարպիս Փաշոյան

343
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 00:00
«Տենց լավ չի, երեխաներին էլ ուղարկեիք բունկեր, թող քարտեզների հետ խաղային». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքն իրեն հարգող գերագույն հրամանատարը պետք է աշխատանքից հեռացներ կամ էլ խիստ նկատողություն տար բոլոր այն գեներալներին, որոնց թողտվությամբ կողմնակի անձը մուտք է գործել հրամանատարական կետ։ Հատուկ չեմ շեշտում կողմնակի անձի սեռը, քանի որ կին լինելն այս պարագայում էական չէ։ Հայկական բանակում կարող են լինել կին ռազմական գործիչներ, որոնց ներկայությունը այդ խիստ գաղտնի բունկերում տրամաբանական է։
Բայց Դուք պարոն Փաշինյան, ոչ միայն ինքներդ Ձեզ չեք հարգում, այլ նաև պետության վրա թքած ունեք։ Չգիտեմ էլի, ո՞վ եք դուք, ի՞նչ նյութից եք պատրաստված։ Տենց լավ չի երեխաներին էլ ուղարկեիք բունկեր, թող քարտեզների հետ խաղային»։