Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ.

«Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում. պատմամշակութային ժառանգությունը նշանակություն չունի քաղաքականության հարցում». ԱՀ ՄԻՊ

345
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 20:05
«Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում. պատմամշակութային ժառանգությունը նշանակություն չունի քաղաքականության հարցում». ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:
Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:
Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին...»: