Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

«Դատախազությունը պարտավոր է բոլոր նյութերը րոպե առաջ քննության առարկա դարձնել». Թեհմինա Վարդանյան

265
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 19:20
«Դատախազությունը պարտավոր է բոլոր նյութերը րոպե առաջ քննության առարկա դարձնել». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո շատերն են պապանձվել: Այն բացահայտումներն, ինչ արեց պրն. Հակոբյանը չափազանց վտանգավոր են մեր պետության ու պետականության համար: Ընտանիքը, որը 2018 թվականից ղեկավարում է երկիրը, առերևույթ հանցագործություններ է գործել ողջ ընթացքում: Դատախազությունը պարտավոր է բոլոր նյութերը րոպե առաջ քննության առարկա դարձնել և ներկայացնել հասարակությանը:
Հ.Գ. Ներողություն արտահայտությանս, բայց արբած, գղտալով, էկրանին թքելով, քիթ ու ականջ փորելով լայվերը որպես պատասխան այլևս անթույլատրելի են ու ոչ ոքի չեն բավարարում: Լրջացե´ք վերջապես»: