Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

264
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 17:30
Ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: