Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՌԴ և Թուրքիայի զինվորականները կմասնակցեն Ղարաբաղում «անվտանգության ապահովմանը»»․ Ալիև

1135
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 16:40
«ՌԴ և Թուրքիայի զինվորականները կմասնակցեն Ղարաբաղում «անվտանգության ապահովմանը»»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռուս և թուրք զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին», փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր երկրները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: «Մեր բոլոր հարևաններն իրենց աջակցությունն են հայտնել։ Իսկ մեր հարևաններից 2-ը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, կմասնակցեն հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին»,- ասել Է Ալիևը: