Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՊՀ երկրներում ձերբակալվել է ավելի քան 40 ահաբեկիչ

1199
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 20:45
ԱՊՀ երկրներում ձերբակալվել է ավելի քան 40 ահաբեկիչ

ԱՊՀ-ի իրավապահ մարմինները 2020թ-ին ոչնչացրել են 22 ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ։
Բացի այդ, ուժայինները վնասազերծել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 160 մասնակիցների։ Նրանցից 110-ին արտաքսել են Ռուսաստանից, 40-ին դատապարտել և 18-ին պատասխանատվության են ենթարկել, հավելել է Պատրուշևը:
Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից օտարերկրյա գործընկերներին տրամադրված տեղեկատվության արդյունքում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամներ և հանցակիցներ: Ավելի քան 950 կասկածյալի մուտքը ՌԴ արգելված է։