Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փոմփեոն բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետի հետ

1029
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 15:00
Փոմփեոն բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիի հետ խոսել եմ այս տարվա հոկտեմբերին Վրաստանում անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մասին։ Մենք միշտ պաշտպանելու ենք Վրաստանի ինքնիշխանությունը ռուսական օկուպացիայի դեմ»,- ընդգծել է նա։
«Քարտուղարը կոչ է արել շարունակել վրացական դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- նշել են ԱՄՆ Պետդեպարտամենտում: