Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից փոխհատուցում կպահանջի Քելբաջարում այրված տների համար
Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլից տեսանյութ է Instagram-ում հրապարակել Մեհրիբան Ալիևան։ «Մենք Ջաբրայիլ քաղաքի կենտրոնում ենք։ Ոչ մի ամբողջական շենք չկա։ Միայն զորամաս են կառուցել, մնացած ենթակառուցվածքները՝ տները, շենքերը, դպրոցները, ամեն ինչ ավերված է»,- ասել Է Ալիևը՝ խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատու կլինի այդ ամենի համար միջազգային դատարաններում»: «Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, հաշվարկվելու է վնասը, մենք պահանջելու ենք փոխհատուցում»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահը՝ առանձին ընդգծելով, որ հայկական կողմը «կպատասխանի այդ թվում Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»: Քելբաջարի շրջանն առաջինն է 3 տարածքներից, որոնք անցնում են Բաքվի վերահսկողության տակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36