Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

1235
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 18:40
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պուտինը գործընկերոջը պատմել է Ղարաբաղում իրավիճակի կայունացման և այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին:
Պետությունների ղեկավարներն ընդգծել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ Փարիզն ուշադիր հետևելու է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: