Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 17 հունվարի, 2021 թ.

«Միշելը կհեռանա ինձնից». Օբաման բացառել է Բայդենի վարչակազմում աշխատելու հնարավորությունը

900
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 18:25
«Միշելը կհեռանա ինձնից». Օբաման բացառել է Բայդենի վարչակազմում աշխատելու հնարավորությունը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կհրաժարվի Ջո Բայդենի վարչակազմում աշխատանքից, եթե իրեն առաջարկեն, քանի որ վախենում է, որ հակառակ դեպքում իրենից կհեռանա կինը՝ Միշելը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է CBS Sunday Morning-ին տված հարցազրույցում, փոխանցել է The Guardian-ը։
«Կան բաներ, որ ես չեմ անի, այլապես Միշելը ինձ կթողնի։ Նա կասի՝ «Ե՞վ․ Ի՞նչ ես պատրաստվում անել»,- կատակել է Օբաման։
Ընդ որում, նա հայտարարել է, որ պատրաստ է ամեն կերպ օգնել Բայդենին և նրա վարչակազմին, բայց չի պլանավորում «այնտեղ աշխատել»:
Օբամայի խոսքով՝ Դոնալդ Թրամփը, ով չի ընդունել իր պարտությունը ընտրություններում, ոչ մի իրավական հիմք չունի պահանջելու արդյունքների վերանայում և ձայների վերահաշվարկ: