Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի՝ ՄԻ-24-ի խոցման համար ներողությունը

1119
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 12:10
Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի՝ ՄԻ-24-ի խոցման համար ներողությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու են Մոսկվայում ընդունել Բաքվի՝ ՄԻ-24-ի խոցման համար ներողությունը:
«Դա իսկապես դժբախտություն է, ողբերգություն։ Զոհվել են մեր 2 զինվորականները։ Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հայտարարված պատրաստակամությունը՝ իրականացնել անաչառ հետաքննություն և պատժել մեղավորներին, թույլ են տվել ընդունել այդ ներողությունները»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ռուսական Մի-24-ը խոցվել է նոյեմբերի 9-ին Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել է անձնակազմի 2 անդամ, ևս 1-ը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։